ՁԻ


Ձի, ընտելացված կենդանի և բառացությամբ Պրժևալսկու ձիու, վայրի ձիու միակ պահպանված ենթատեսակը։ Ձիերի ընտալացումը մարդու կողմից սկսվել է մոտավորապես մ. թ. ա. 4000 թվականին, իսկ արդեն մ. թ. ա. 3000 թվականին ձին մարդու օգնությամբ տարածվեց աշխարհով մեկ։ Ներկայումս գոյություն ունեն ձիերի բազմաթիվ ցեղատեսակներ, որոնք հարմարված են այս կամ այն աշխատանքի համար։ Ձիաբուծության հնագույն կենտրոններից է նաև Հայկական լեռնաշխարհը։ 2008 թ-ի տվյալներով աշխարհում կա մոտ 59 միլիոն ձի, որոնցից 33,500,000 առանձնյակը Ամերիկայում, 13,800,000՝ Ասիայում, 6,300,000՝ Եվրոպայում և մնացածը Աֆրիկայում ու Ավստրալիայում։ Ձիերը ձիազգիների ընտանիքի միասմբակավոր կենդանիներ են։ Խոշոր են (իրանի երկարությունը մինչև 2,5 մ է, մնդավի բարձրությունը՝ մինչև 1,6 մ), վերջույթները՝ երկար, զարգացած է միայն միջին մատը (սմբակ)։ Մազածածկը խիտ է, մազերը՝ կարճ (երկար են միայն պարանոցի վերին և պոչի հատվածներում)։

Վայրի ձիերը հանդիպում են Ասիայի և Աֆրիկայի տափաստաններում, կիսաանապատներում և անապատներում (Եվրոպայում բնաջնջվել են)։ Ապրում են երամակներով։ Հայտնի է 8 տեսակ՝ խմբավորված 4 ենթասեռի մեջ. իսկական ձիեր (Պրժևալսկու ձի, ընտանի ձիեր, անհետացած տարպան), էշեր, կիսաէշեր (կուլաններ) և վագերաձիեր։ Պահպանված վայրի տեսակների գլխաքանակը խիստ սահմանափակ է և վերցված է պահպանության տակ։ Ձին ընտելացվել է 5–6 հազար տարի առաջ Ասիայում։

Ընտանի ձիերը տարածված են գրեթե բոլոր երկրներում։ Մարդը հնագույն ժամանակներից կատարելագործել է ձիերի որակական հատկանիշները և ստեղծել է 200 տարբեր ցեղեր՝ միավորված 3 հիմնական տիպերում (հեծկաններ, լծկաններ և ծանրաքարշներ)։ Առավել հայտնի են անգլիական զտարյուն արագավազները, նորֆոլկյան վարգունները, շայրի, սուֆոլկի, կլեյդեսդալյան ծանրաքարշները, ամերիկյան վարգունները, արաբական ձին, տարբեր երկրներում տարածված բրաբանսոնները, արդենները, Ռուսաստանի օռլովյան վարգունները, Դոնի հեծկանները, ԽՍՀՄ բուդյոնովյանը, թերեքյանը, կաբարդինյանը, լիտվական ու լատվիական լծկանները, խորհրդային ծանրաքարշները և այլն։Ձին Արագածի փեշերին

Այդ ձիերի մնդավի բարձրությունը 50–185 սմ է։ Սեռահասուն են դառնում 1,5 տարեկանում։ Հղիությունը տևում է մոտ 11 ամիս։ Կաթնատվությունը 11–15 լ է։ Ապրում են 25–30 տարի։

Ընտելացած ձին երկար ժամանակ եղել է մարդու մշտական օգնականը երկրագործական ու փոխադրական աշխատանքներում և կարևոր դեր է խաղացել բանակում։ XX դարի 1-ին կեսին գյուղատնտեսական արտադրության մեքենայացման և փոխադրամիջոցների զարգացման հետևանքով աշխարհում (հատկապես՝ բարձր զարգացած երկրներում) ձիերի գլխաքանակը կրճատվել է գրեթե կրկնակի անգամ։ Սակայն շատ երկրներում բանող ձիեր դեռևս օգտագործվում են։ Մեծ քանակությամբ ձիեր բուծվում են նաև ձիասպորտի և զբոսաշրջության զարգացման, միս ու կումիս ստանալու, բժշկության և անասնաբուժության մեջ գործածվող շիճուկներ ու պատրաստուկներ արտադրելու նպատակով։

Հայաստանում հայտնի է Ղարաբաղյան ձին. լեռնային հեծկան ձիերի ցեղ է, որն ստեղծվել է հնագույն ժամանակներում՝ ժողովրդական ընտրասերմամբ (պարսկական, թուրքմենական հնագույն, հետագայում՝ նաև արաբական ձիերի ցեղերի ներազդմամբ)՝ Կուր և Արաքս գետերի միջև ընկած տարածքում։ Հայոց այրուձիի կազմում հայտնի էր որպես լավագույն հեծկան։ Արտահանվել է Իրան, Ֆրանսիա, Լեհաստան և այլ երկրներ։ Աչքի է ընկնում գեղեցիկ մարմնակազմվածքով, իսկ հեզ վարքագծով նման է արաբական ձիերին։ Գլխի շարժումը թեթև է, իրանը՝ ուղիղ։ Մնդավի բարձրությունը 145–150 սմ է, իրանի թեք երկարությունը՝ 145–150 սմ։ Օգտագործվել է Դոնի, այսրկովկասյան հանրապետությունների, Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների տարբեր ձիերի ցեղերի բուծման և բարելավման նպատակով։ Սահմանափակ քանակով բուծվում է ԼՂՀ տարբեր շրջաններում։

Կես ձին Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունծհաուզենի արկածները» գրքից)

Պատերազմում, իհարկե, իմ քաջությամբ աչքի ընկա և թշնամու վրա հարձակվելիս

ամենից առաջ ես էի գնում:

Մի անգամ տաճիկների հետ կատաղի կռիվ ունենալուց հետո, մենք գրավեցինք թշնամու

բերդը: Ես առաջինը մտա այդ բերդը և, դուրս քաշելով բոլոր տաճիկներին, փրփրած ձիս

քշեցի դեպի աղբյուրը՝ ջուր տալու: Ձին ջուրը խմում էր և ոչ մի կերպ չէր կարողանում իր

ծարավը հագեցնել: Անցավ մի քանի ժամ, բայց ձին աղբյուրից չի կտրվում: Սա ի՞նչ

հրաշք է: Ես ապշեցի: Բայց հանկարծ իմ հետևից ջրի արտասովոր ձայն լսեցի:

Ես նայեցի և զարմանքից քիչ մնաց, որ ձիուց ընկնեմ:

Բանից դուրս եկավ, որ ձիուս հետևի մասը կտրված է և ջուրը, որ խմում էր, ազատ

կերպով ետևից թափվում է՝ փորումը չի մնում: Այդ պատճառով ետևիս մի մեծ լիճ էր

գոյացել:

Ես ապշեցի: Ինչ տարօրինակ բան է:

Բայց այդ ժամանակ զինվորներիցս մեկը մոտեցավ ինձ և հանելուկը պարզեց:

Երբ ես հետևելիս եմ եղել թշնամիներին և բերդն եմ մտել, տաճիկները հենց այդ

վայրկյանին բերդի դուռը փակել են և ձիուս կեսը կտրել: Կարծես կես են արել: Ետևի մասը միաժամանակ մնացել է դարպասի մոտ, աքացիներով ցրել տաճիկներին, հետո

վազել մոտիկ դաշտը:

-Նա այնտեղ արածում է, – հայտնեց զինվորս:

-Արածում է: Չի կարող պատահել:

-Ինքներդ տեսեք:

Ես, ձիուս առաջին կեսի վրա նստած, սլացա դեպի դաշտը: Այնտեղ ես իսկապես տեսա

ձիուս երկրորդ մասը: Նա կանաչ դաշտում հանգիստ արածում էր:

Ուղարկեցի զինվորական բժշկի ետևից և նա, երկար չմտածելով, դափնու բարակ

ճյուղերով ձիուս կեսերը կարեց իրար, որովհետև թել չուներ:

Ձիուս կեսերը կպան իրար, իսկ դափնու ճյուղերը նրա մարմնի մեջ արմատներ

արձակեցին և մի ամսից հետո թամքի վրա դափնու ճյուղերից մի լավ տաղավար ունեցա:

Այդ տաղավարի մեջ նստած, ես շատ զարմանալի քաջագործություններ կատարեցի:

Հարցեր և առաջադրանքներ

1. Դու՛րս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

հագեցնել –1. Ուտելու կամ խմելու պահանջը բավարարել, կշտացնել:

տաջիկներ–
Տաջիկական ՍՍՀ հիմնական բնակչությունը կազմող ժողովուրդը:

2. Ձիու անունից համառոտ պատմի՛ր «Կես ձին»:

Պատերազմի ժամանակ տարբեր պատմություններ են լինում։ Օրինակ, մի անգամ, ինձ թողնել էին դռների արանքում, եւ ես կիսվել էի։ Իսկ հիմա ես կպած եմ։

3. Ձիերի մասին 5-10 փաստ առանձնացրո՛ւ և որևէ ձևով (ռադիոնյութ, տեսանյութ,

սալիկահանդես) ներկայացրո՛ւ բլոգումդ:

4. Գտի՛ր բառեր, որոնցից կարող ես գործողություն ցույց տվող բառեր ստանալ.

օրինակ՝ նկար-նկարել, խոսք-խոսել…, խաղ–խաղալ ուտելիք–ուտել երգ–երգել

5. Նշված ընդարձակ նախադասությունները դարձրո՛ւ համառոտ, համառոտները՝

ընդարձակ: Ես ապշեցի որովհետեւ իմ ձի կիսվել էր:

Նա արածում էր ։

6. Տրված բառակապակցություններն գրի՛ր մեկ բառով:

Օրինակ՝ կարուձև անող արհեստավոր-դերձակ

Ձիերի խումբ –երամանկ

Որս անող մարդ –որսորդ

Բույսով կերակրվող –բուսակեր

Ձիու ձագ –քուռակ

Հրաման տալ –հրամայել

Կենդանիներ բուժող մարդ–անասնաբուժ

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԾԵՍԸ ԱՆՏԱՌՈՒՏԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՀԵՏ

Մենք այսօր գնացել էինք Արագածոտնի մարզի Անտառուտ համայնք։ Այնտեղ մենք նշեցինք Համբարձման տոնը, այնտեղի դպրոցի երեխաների հետ։ Երեխաները ինձ շատ դուր եկան։

Մենք նրանց համար երգեցինք, պարեցինք, արտասանեցինք Համբարձմանը նվիրված ժողովրդական երգեր եւ ասիկներ։ Հետո գնացինք խաղալու պահմտոցի, բռնոցի եւ ֆուտբոլ։ Այցելեցինք Սուրբ Աստվածածին շատ–շատ հին եկեղեցին։ Մենք այնտեղ մոմ վառեցինք, երազանք պահեցինք։

Read more

Երազանքներ իրականացնող աթոռը Էմիլի Պարսամյան

Լինում է, չի լինում, ուրեմն լինում է մի աղջիկ, անունը՝ Սերլի։ Սերլին շատ սովորական, բայց շատ խելացի աղջիկ էր։ Նա անընդհատ երազում էր ճամփորդելու մասին։ Սերլին շատ գիտելիքներ էր հավաքում այլ երկրների մասին գրքերից, համացանցից։ Հեռուստացույցով, նա հաղորդումներ էր նայում տարբեր երկրների մասին։ Ու ինչքան շատ էր կարդում այդ գրքերը, այդքան շատ էր երազում գնալ այլ երկրներ։ Սերլին սկսեց ճամփորդել երազներում։ Երազներում նա գնում էր այն երկրները, որոնց մասին տեղեկացվել էր։ Սերլին մի անգամ իմացավ, որ Հայաստանում կա մի թանգարան, որտեղ կա երազանքի աթոռ, որի վրա պահված երազանքները իրականանում են։ Սերլին շտապեց գտնելու այդ աթոռը եւ նստելով վրան՝ մտածեց իր երազանքի մասին։ Նա ամբողջ սրտով տիեզերքին ուղարկեց իր երազանքը։ Մի անգամ աղջիկը մասնակցեց մի մրցույթի, որտեղ հաղթողը պետք է ստանար ուղեգիր աշխարհի մի շարք երկրներ ճամփորդելու համար։ Սերլին մասնակցեց այդ մրցույթին եւ շահեց մրցանակը։ Նա կարողացավ հաղթել, քանի որ հարցաշարը կազմված այն հարցերից, որոնք ինքը տարիներ շարունակ սովորել էր և ուսումնասիրել։ Ճամփորդելու ընթացքում Սերլին վերհիշում էր այն ճանապարհը, որ անցել էր երազանքը իրականացնելու ժամանակ։

Առաջին ճանապարհորդությունս դեպի լուսին

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե («Մյունխհաուզենի արկածները» գրքից)

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

– Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Read more

Աղբյուր Հովհաննես Թումանյան

Սարի լանջին, ժայռի տակ,

Ջուր էր բըխում սառնորակ

Ու ցրվելով խոտերում

Իզուր ճահիճ էր դառնում։

Նրա առջև մի խոր գուշ

Շինեց հովիվն ու անուշ

Խաղ ասելով նա տարավ

Ջրեց հոտը իր ծարավ։

Պախրեն անցավ էն սարից`

Շոգից հանած չոր լեզուն,

Կուշտկուշտ խմեց աղբյուրից,

Ապա նայեց աստծուն։

Անցվորն եկավ տոթակեզ,

Սառն աղբյուրին որ հասավ,

Գըլխարկն առավ ու չոքեց՝

Խմեց, սիրտը հովացավ։

Ու տվավ իր օրհնանքը

Անցվոր մարդը էն բարի.

«Քո շինողի օրկյանքը

Ջրի նման երկարի՜…»

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դու՛րս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Գուշ–Աղբյուրի առջևը դրված մեծ փայտե տաշտ,

Պախրա–եղջերու

2. Աղբյուրը որտե՞ղից էր բխում:Աղբույրը բխում է ժայռի տակին

3. Ինչպիսի՞ն էր աղբյուրը: Աղբույրը սառնորակ է ։

4. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողը,

նկարի՛ր ու վերնագրի՛ր:

Սարի լանջին, ժայռի տակ,

Ջուր էր բըխում սառնորակ

Ու ցրվելով խոտերում

Իզուր ճահիճ էր դառնում։

Նրա առջև մի խոր գուշ

Շինեց հովիվն ու անուշ

Խաղ ասելով նա տարավ

Ջրեց հոտը իր ծարավ։

Պախրեն անցավ էն սարից`

Շոգից հանած չոր լեզուն,

Կուշտկուշտ խմեց աղբյուրից,

Ապա նայեց աստծուն։

Անցվորն եկավ տոթակեզ,

Սառն աղբյուրին որ հասավ,

Գըլխարկն առավ ու չոքեց՝

Խմեց, սիրտը հովացավ։

Ու տվավ իր օրհնանքը

Անցվոր մարդը էն բարի.

«Քո շինողի օրկյանքը

Ջրի նման երկարի՜…»

5. Փորձի՛ր բացատրել այս հատվածը:

«Քո շինողի օրկյանքը

Ջրի նման երկարի՜…»

Ով որ կարռուցելա թող կյանք երկար լինի։

Վարդը թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,

Տեսավ մի վարդ դաշտի միջին.

Վարդը տեսավ, ուրախացավ,

Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.- Քեզ կպոկեմ,

Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։

Վարդը ասավ.- Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.

Փշոտ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,

Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,

Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ

1. Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:

Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ:

Տղան եկավ արագ, որ վարդին քաղի, վարդն ասաց։ Ես քեզ  այդնպես կծակեմ  որ այնպես էլ չմոռանաս։ Տղան միեւնուն է խաղ եվ տղայի ձեքը ցավց բայց դա նաեւ վարդդին չօգնեց։

2. Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.

ա. գեղեցիկ վարդ

բ. Սիրուն  վարդ

գ. կարմիր վարդ

դ. տարօրինակ վարդ

3. Գրի՛ր ու նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը:

Վարդը

Վ. Գյոթե

թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,

Տեսավ մի վարդ դաշտի միջին.

Վարդը տեսավ, ուրախացավ,

Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.- Քեզ կպոկեմ,

Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։

Վարդը ասավ.- Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.

Փշոտ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,

Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,

Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

4. Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ:

Կանաչ,  որովհետեւ բնության գույնն է։

5. Պատասխանի՛ր.

ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն: Որ իրնց ձեռք չտան։

բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն: Փշերը վարդեր ունեն,որ գեղեցկանան։

Հայր Բոնամիի հեքիաթը Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

Հայր Բոնամին  գիտերչգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն էր պատմում և այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը որսորդների մասին էր և այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր:

Ահա այդ հեքիաթը. Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր, սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է լինում, մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում: Գնում են, գնում, հասնում են մի անտառ:

Էս անտառում ոչ ծառ է լինում, ոչ էլ թուփ: Հանկարծ դիմացի թփից մի նապաստակ է դուրս գալիս, կանգնում որսորդների առաջ, բայց սրանք ոչ մի նապաստակ էլ չեն տեսնում: Թր՜ըխկ, թր՜ըխկԿրակում են, նապաստակին սպանում, ուրախանում:

Read more

«Ջեկոյի նոր արկածները»

Երկար փորձություններից հետո Ջեկոն հասավ Երևան։ Այստեղ իրեն սպասում էին նոր արկածներ։ Ջեկոն իրենց գյուղի փոքր տների փոխարեն, հանդիպեց գեղեցիկ, բարձրահարկ շենքերի; Այնտեղ ցորենը չէին աճեցնում, աղում և հաց ստանում, այլ առանց ջանքերի խանութից գնում էին։ Իսկ ինքը ուտում էր, ոչ թե ոսկոր, այլ խանութից գնված կեր։ Այստեղ ամեն ինչը գեղեցիկ էր, բայց Ջեկոն միշտ քանի որ նա կարոտում էր իր գյուղը, բնությունը և ազատությունը։

Read more

Ճանապարհորդ Ջեկոն Ստեփան Զորյան

Մի անգամ աշնանը ես մի ուրախ ճանապարհորդություն կատարեցի դեպի Երևան։

Լենինական քաղաքից մի պառավ` զամբյուղը ձեռին եկավ-մտավ մեր վագոնը։

– Կարելի՞ է։

– Համեցե՛ք, մայրիկ, համեցե՛ք…

Եվ մենք չորս հոգով մի կողմ քաշվեցինք ու պառավին տեղ տվինք մեր նստարանի վրա։

Պառավը նստեց, զամբյուղը դրեց ոտների տակ ու փեշերով ծածկեց խնամքով. հետո

գրպանից մի գիրք հանեց, ակնոցը դրեց աչքերին ու սկսեց կարդալ։ Եվ էլ ոչ մի խոսք։

Չորս հոգի նստած ենք կողք կողքի, ոչ մեկս չի հարցնում ո՞վ եք, ո՞ւր եք գնում, ինչպես

լինում է առհասարակ։

Read more
Skip to toolbar