Վարդը թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,

Տեսավ մի վարդ դաշտի միջին.

Վարդը տեսավ, ուրախացավ,

Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.- Քեզ կպոկեմ,

Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։

Վարդը ասավ.- Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.

Փշոտ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,

Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,

Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ

1. Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:

Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ:

Տղան եկավ արագ, որ վարդին քաղի, վարդն ասաց։ Ես քեզ  այդնպես կծակեմ  որ այնպես էլ չմոռանաս։ Տղան միեւնուն է խաղ եվ տղայի ձեքը ցավց բայց դա նաեւ վարդդին չօգնեց։

2. Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.

ա. գեղեցիկ վարդ

բ. Սիրուն  վարդ

գ. կարմիր վարդ

դ. տարօրինակ վարդ

3. Գրի՛ր ու նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը:

Վարդը

Վ. Գյոթե

թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,

Տեսավ մի վարդ դաշտի միջին.

Վարդը տեսավ, ուրախացավ,

Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.- Քեզ կպոկեմ,

Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։

Վարդը ասավ.- Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.

Փշոտ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,

Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,

Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

4. Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ:

Կանաչ,  որովհետեւ բնության գույնն է։

5. Պատասխանի՛ր.

ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն: Որ իրնց ձեռք չտան։

բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն: Փշերը վարդեր ունեն,որ գեղեցկանան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar