«Ճամփորդություն դեպի Գեղասահքի դպրոց»

Այսօր ես ևս մեկ հիանալի օր անցկացրեցի իմ դասարանցիների հետ: Մենք գնացել էինք Գեղասահքի դպրոց, որտեղ սովորեցի չմուշկ վարել: Ընկեր Սուսաննան, ընկեր Սրբուհին, ընկեր Ռոբերտը մեզ օգնում էին սովորել սահել չմուշքով սառույցի վրա: Սառույցի վրա դժվար էր սահելը, բայց մենք ընկերներով իրար օգնում էինք: Այնտեղ ցուրտ էր, բայց մենք այնքան էինք տարված սահելով, որ սկսեցինք շոգել:

ԳԱՅԼ ՈՒ ԳԱՌԸ ԵՎ ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ

Այսօր մենք գնացել էինք Գայլն ու գառը և Շունն ու կատուն դիտելու; Ներկայացումը շատ զվարճալի էր: Մարիան եւ իր ընկերուհին խանաշփոթ էին սարքել երկու հեքիաթների միջև: Ամենազվարճալի հատվածներից էր իրենց պարը: Ես, Դավիթը, Արմենը անդադար ծիծաղում էինք: Նեկայացումը շատ երաժշտական էր եւ հետաքրքիր:

ԿԱՐՄԻՐ ԴԴՈՒՄԸ ՀԵՂԻՆԱԿ՝ էՄԻԼԻ ՊԱՐՍԱՄՅԱՆ

ԿԱՐՄԻՐ ԴԴՈՒՄԸ ՀԵՂԻՆԱԿ՝ էՄԻԼԻ ՊԱՐՍԱՄՅԱՆ

Լինում է, չի լինում, ուրեմն լինում է մի դդում : Այս դդումը տարբերվում էր մյուսներից, որովհետեւ նա կարմիր գույն էր, իսկ մնացածը՝ նարջագույն:
Դդումը գնաց ընկեր որոնելու, որ կարողանա խաղալ իր հետ: Նա գնաց եւ տեսավ լիքը, լիքը, շատ դդումներ: Դդումը գնաց և հարցրեց, որ կարող է ընկերանալ իրենց հետ: Նրանք պատասխանեցին, որ չի կարող, որովհետեւ ինքը կարմիր է, իսկ իրենք՝ նարջագույն: Դդումը տխրեց եւ արագ վազեց տուն: Հարցրեց ծնողներին, թե ինչու են բոլոր դդումները նարջագույն, իսկ ինքը՝ կարմիր: Ծնողները պատասխանեցին, որովհետեւ ինքը կարմիր է և դրանով է առանձնահատուկ: Դդումը ուրախացավ եւ արագ, շատ ու շատ արագ վազեց դդումների մոտ: Նա ասաց , որ ինքը ամենալավն է ու յուրօրինակ: Դդումները արագ փորձեցին ընկերանալ կարմիր դդումի հետ, որ հասկանան իր յուրօրինակությունը: Դդումը ասաց կփորձի ներել իրենց: Նարնջագույն դդումները ամանչեցին, քանի որ սխալ էին վարվել:

Read more

ԽՈՍՈՂ ՁՈՒԿԸ

Լինում է, չի լինում՝ մի աղքատ մարդ։ էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկն է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կնիկը։
Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկն է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է, նայում էն սիրուն ձկանն ու միտք է անում։
– Տե՛ր աստված,- ասում է,-սա էլ, որ մեզ նման շունչ-կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում, թե՞ չէ․․․
Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում։

Read more

Կույրերի կարծիքը, Հովհաննես Թումանյան

Կույրերի կարծիքը, Հովհաննես Թումանյան

Օրը ցերեկով
Երեք-չորս հոգով
Կույրերը եկան
Փղին դեմ ընկան։
Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,
— Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
— Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։
Երրորդի ձեռը կնճիթն էր ընկել.
— Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։
Մինչդեռ չորրորդը պոչիցը բռնած
Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.
— Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։
Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։
Չէ՛, պատ է,— չէ, կոճղ— չէ, օձ է,— չէ, թոկ…
Ու աղմկելով ամեն մինը ջոկ,
Ինչպես որ եկել
Դեմ էին ընկել,
Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կրկին—

Սարի պես փիղը պարզ լուսի տակին։

Հարցեր և առաջադրանքներ
1. Առակը համառոտ պատմի՛ր:
Մի օր չորս կույրերով դիպչան փղին: Առաջինը դիպչեց մարմնին և կարծեց պատ է: Երկրորդը, որ դիպչել էր ոտքին, կարծեց կոճղ Է: Երրորդը կնճիթը բռնելով կարծում է օձ է: Իսկ չորորդը պոչը բռնելով, կարծեց պարան է: Ու վիճելով, յուրաքանչյուրը իրենը պնդելով ետ դարձան իրենց գործին:
2. Ի՞նչ է սովորեցում առակը:
Առակը սովորեցրեց , որ ամբողջությամբ պետք է դիպչել, նոր կարծիք հայտնել:
3. Նամակ գրի՛ր հերոսներին. նրանց խորհուրդ տուր: Սիրելի մարդիկ , խնդրում եմ ձեզ մյուս անգամ եղեք ավելի միասնական և ուշադիր:
4. Ինչ կպատահեր, եթե կույրերը փղի փոխարեն սիրամարգի հանդիպեին: Ամեն մեկ մի բան կասեր եւբոլորինել սխալ կլիներ
5. Շարունակի՛ր ըստ օրինակի.
Երկու – երկրորդ
Երեք –երորդ
Ութ –ութերորդ
Չորս –չորորդ
Վեց –վեցերորդ
Յոթ –յոթերորդ
Մեկ –առաջին

Read more

Մայրենիի հունվարյան ֆլեշմոբ

Մայրենիի հունվարյան ֆլեշմոբ

1. Դու գիտես այս բանաստեղծությունը։ Ճի՛շտ դասավորի՛ր տողերը։
Արի՜, արի՜
Սպիտա՛կ հագի,
Ձմեռ պապի,
Սպիտա՛կ կապի։

Այս ամենը
Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Ա՛ռ թևիդ տակ։

Արի՜, արի՜
Ձմեռ պապի,
Սպիտա՛կ հագի,
Սպիտա՛կ կապի։
Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Այս ամենը
Ա՛ռ թևիդ տակ։
2. Ձյուն բառով ակրոստիքոս հորինի՛ր։

Ձմեռ Պապին եկավ
Յոթ օրվա ճամփից
ՈՒրախությաբ հանձնեց
Նվերներն անվերջ :
3. Այս բառերը կորցրել են իրենց ընկերներին, օգնի՛ր գտնել զույգերին։
Բեռնատար հեռուստացույց
Լայնեզր դպրոց
Լայնէկրան ինքնաթիռ
Երկարօրյա գլխարկ
Կիսաեփ գնացք
Արագընթաց ճաշ
Բեռնատար ինքնաթիռ
Լայնեզր գլխարկ
Լայնէկրան հեռուստացույց
Երկարօրյա դպրոց
Կիսաեփ ճաշ
Արագընթաց գնացք
4.Այս բառերում գտի՛ր կրկնվող բառը:
Նորամուտ
Ամանոր
Նորովի
Նորեկ
Նորագույն
Նոր
5. Տրված բառաշարքին համապատասխան՝ գտի՛ր ճիշտ հաջորդականությամբ դասավորված կենդանիներին՝ ըստ նրանց արձակած ձայների։

Մլավոց, բառաչ, մռնչոց, վրնջոց, կչկչոց։
կով, կատու, ձի, հավ, առյուծ
առյուծ, կով, հավ, ձի, կատու
ձի, առյուծ, կով, հավ, կատու
կատու, կով, առյուծ, ձի, հավ
6. Բառազույգերից չորսը կազմվել են նույն օրինաչափությամբ։ Ո՞ր բառազույգը չի ենթարկվում այդ օրինաչափությանը։

արջ — թաթ
արծիվ — մագիլ
վարազ — ժանիք
ձի — սմբակ
այծ — կճղակ
վարազ — ժանիք
7. Ո՞ր բառում հատապտուղ չես գտնի:
Ոսպնյակ, վերելակ, միամորիկ, անմոռուկ, մոշահավ։
Ոսպնյակ,
8. Պատասխանի տարբերակներից չորսը «բարեկամներ» են, իսկ մեկը նրանց հյուր է եկել: Ո՞րն է հյուրը:
Դեղձ, լոլիկ, սմբուկ, ճակնդեղ, պղպեղ։
Դեղձ
9. Շնորհակալական նամակ գրի՛ր Ձմեռ պապին։
Բարեւ ձեզ Ձմեռ պապիկ ես ձեզանից շնորակալ եմ, որ դուք բերեցիք իմ երազանքների հեծանիվը

Read more

«Սուրբ Ծննդյան հեքիաթ». Պաուլո Կոելիո

Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անցկացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում:
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո, ասորեստանցիների դեմ ճակատամարտերում, արյամբ ողողվեց այդ հողը: Նրանք երես առ երես տեսել էին ոխերիմ թշնամիներ Հեզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը. նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորեղենով բարձած քարավանները:

Եվ գեղեցիկ մի օր մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին:
— Այն ամենից հետո, ինչ ինձ վիճակվեց տեսնել, — ասաց առաջինը, և կուզեի գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը:
— Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:
— Իսկ ինչ մնում է ինձ, — ասաց երրորդը, ապա կուզեի, որ մարդիկ` ինձ նայելով` ամեն անգամ Աստծուն հիշեին:
Անցան տարիներ ու տարիներ, և ահա անտառում վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները և սղոցեցին դրանք:
Մայրիներից յուրաքանչյուրն իր նվիրական իղձն ուներ, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ով ինչ է երազում: Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:
Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանք սղոցով տախտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր բնափայտն ախր այնքան լավն էր: Ոչ մեկը, սակայն, արժանի ձևով չօգտագործեց»:
Ժամանակն անցավ, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Կնոջ ծննդաբերելու օրերն էին: Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:
Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա նեցուկ եղավ Երկրի Մեծագույն Թագավորին:
Տարիներ անց մի գեղջկական համեստ տան մեջ մարդիկ նստել էին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու բնափայտից: Նախքան ընթրիքը սկսելը, նրանցից մեկը սեղանին դրված հացի ու գինու վրա մի քանի խոսք ասաց:
Եվ այդտեղ երկրորդ մայրին հասկացավ, որ հենց այդ պահին ինքը նեցուկ եղավ ոչ միայն գինու սափորին ու հացի պնակին, այլև Մարդու և Աստծու միջև միությանը:
Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ մայրին սոսկաց իր բախտից և սկսեց անիծել իր դաժան ճակատագիրը:
Բայց երեք օր էլ չէր անցել, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: Խաչը, որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից, խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի:
Այսպես կատարվեց երեք լիբանանյան մայրիների ճակատագիրը. և ինչպես դա միշտ լինում է երազանքների հետ, նրանց երազանքները կատարվեցին, բայց բոլորովին այլ ձևով, քան իրենք էին պատկերացնում:

Read more

Բրեմենյան երաժիշտները

Բրեմենյան երաժիշտները

Ողջյու՜ն: Ցանկամում եք հետաքրքիր ներկայացում դիտել, այցելեք Պատանի հանդիսատես <<Բրեմենյան երաժիշտները>> դիտելու: Այնտեղ կտեսնեք, թե ինչպես է սիրահարված տղան ամուսնանում մի գեղեցկուհու
հետ, թե ինչպես է գեցկուհու արքա հայրը համոզում, որ իր համաձայնությունը տա այդ ամուսնությանը:
Տղա ոչինչի չէր հասնի, եթե չլինեին իր հավատարիմ ընկերները՝ շունը, կատունը, աքլորը, ավանակը /էշ չեմ ասում որ չնեղանա: Այս ամենը ավելի հետաքրքիր է, երբ կողքիդ ընկերներդ են:

Skip to toolbar