Կույրերի կարծիքը, Հովհաննես Թումանյան

Օրը ցերեկով
Երեք-չորս հոգով
Կույրերը եկան
Փղին դեմ ընկան։
Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,
— Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
— Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։
Երրորդի ձեռը կնճիթն էր ընկել.
— Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։
Մինչդեռ չորրորդը պոչիցը բռնած
Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.
— Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։
Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։
Չէ՛, պատ է,— չէ, կոճղ— չէ, օձ է,— չէ, թոկ…
Ու աղմկելով ամեն մինը ջոկ,
Ինչպես որ եկել
Դեմ էին ընկել,
Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կրկին—

Սարի պես փիղը պարզ լուսի տակին։

Հարցեր և առաջադրանքներ
1. Առակը համառոտ պատմի՛ր:
Մի օր չորս կույրերով դիպչան փղին: Առաջինը դիպչեց մարմնին և կարծեց պատ է: Երկրորդը, որ դիպչել էր ոտքին, կարծեց կոճղ Է: Երրորդը կնճիթը բռնելով կարծում է օձ է: Իսկ չորորդը պոչը բռնելով, կարծեց պարան է: Ու վիճելով, յուրաքանչյուրը իրենը պնդելով ետ դարձան իրենց գործին:
2. Ի՞նչ է սովորեցում առակը:
Առակը սովորեցրեց , որ ամբողջությամբ պետք է դիպչել, նոր կարծիք հայտնել:
3. Նամակ գրի՛ր հերոսներին. նրանց խորհուրդ տուր: Սիրելի մարդիկ , խնդրում եմ ձեզ մյուս անգամ եղեք ավելի միասնական և ուշադիր:
4. Ինչ կպատահեր, եթե կույրերը փղի փոխարեն սիրամարգի հանդիպեին: Ամեն մեկ մի բան կասեր եւբոլորինել սխալ կլիներ
5. Շարունակի՛ր ըստ օրինակի.
Երկու – երկրորդ
Երեք –երորդ
Ութ –ութերորդ
Չորս –չորորդ
Վեց –վեցերորդ
Յոթ –յոթերորդ
Մեկ –առաջին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar