Հովհաննես Թումանյան «Ամենից լավ տունը»

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,

Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խըրճիթը,

Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,

Ծառերի տակին»։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բնութագրի՛ր բանաստեղծության տղային, մորը:

Տղան   անհանգիստ է, հետաքրքրասեր էր:Նա խելացի էր, քանի որ հասկացավ որ ամենալավ տունը իր հայրենիքն է: Իսկ մայրիկը  բարի  էր, որովհետև թույլ տվեց գնալ որդին, որ  ճանփորդի:

  • Ի՞նչ երազանք ուներ տղան:

Տղան երազում էր լավ տուն գնալ:

  • Նկարագրի՛ր տղայի խրճիթը:

Խրճիթը հին էր և հարազատ :

4. Նկարագրի՛ր քո տունը: Տեսանյութ պատրաստի՛ր քո տան մասին և տեղադրի՛ր բլոգումդ:

 5. Նկարի՛ր այն տունը, որտեղ կցանկանայիր ապրել:

  Ես կցանկային ապրել գյուղում, Որտեղ կլիներ բույսեր  և  կենդանիներ:

Արև

Ամեն օր Արևը դուրս է գալիս, լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն էլ լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է։ Նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի և ջերմության, ինչպես և առանց օդի:

Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:

Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում:

 

Դո՛ւրս  գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.

շիկացած- սաստիկ տաքացած

անդրադարձնել -Ետ դարձնել,

  1. Գրի՛ր հոմանիշ բառեր.

Արեգակ-արև

ջերմություն-տաքուցյուն

խավար-մթուցյուն

  • Գիշերը երկնքում  ի՞նչ ես տեսնում. Ես գիշերը նայու եմ և տեսնում եմ աստղներ և լուսինը:
  • Լուսինը երկնքում  ի՞նչ  է անում. Անդրադարձնում է արևի լույսը:
  • Աստղերը երկնքում  ի՞նչ են անում.Աստղերը երկնքում իրենց սեփական լույսով են լուսավորում
  • Շարունակի՛ր.

Իրականում մեր երկրագունդը պտտվում է արևի շուրջ:

Եթե Արեգակը  չլինի, երկրի վրա կյանք չի կարող լինել:

Երբ մեզ մոտ  մութ է, երկրագնդի մյուս հատվածում լույս է:

Մաթեմատիկա 23.09.2022

1 Հաշվի՛ր ամենամեծ եռանիշ և ամենափոքր եռանիշ թվերի տարբերությունը:999-100=899

2 Օգտագործելով 5, 7, 1 թվանշանները՝  կազմիր եռանիշ թվեր:

571 751 175 157 715

3 Կազմածդ թվերը դասավորի՛ր աճման կարգով:

155 157  175 555 571 777 715  751 

4 Գրի՛ր պատկերների անունները:

համարըանունը
1Գլան
2Քառակուսի
3Շրջան
4Բուրգ
5Ուղղանկյուն
6Կոն

5Քանի՞ տարբեր տառ ես օգտագործում  «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր»  գրելու համար:

14

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ.Ճանապարհորդություն դեպի Լուսին

Մաս 2

Մի անգամ էլ բալզաթցիները հորիզոնում թույլ, նարնջագույն լույս են նշմարում և սկսում են դեսուդեն վազել ու գոռալ.

-Ժողովո՜ւրդ, երկինքը վառվո՜ւմ է, երկինքը վառվո՜ւմ է: Թմբո՛ւկ զարկեք, շուտ, աստիճաննե՛ր բերեք, դույլերով ջո՛ւր հասցրեք:

Մեծ իրարանցում է սկսվում: Երբ ամեն ինչ պատրաստ է լինում, մարդիկ մոլորված իրար հարցնում են, թե ո՞ր կողմից են հանգցնելու կրակը:

-Ի՞նչ եք շվարել,- գոռում է գյուղի առաջնորդը,- հրե՜ն կրակը: Առա՜ջ, իմ հետևի՜ց:

Ասում է ու վազում: Գյուղացիները` նրա հետևից: Մի քանիսը աստիճաններ են տանում, մյուսները` ջրով լի դույլերը: Գոռում-գոչյունով, հարայ հրոցով վազում են, գյուղից դուրս գալիս` ուրախանալով ու պարծենալով, թե տեսեք, է՜, ինչ մարդիկ ենք մենք` բալզաթցիներս, որ մի մարդու նման գնում ենք աղետից փրկվելու:

Բայց մի քիչ որ առաջ են գնում ու մոտենում անտառին, հանկարծ տեսնում են, թե կլորերես լուսինն ինչպե՛ս է ծառերի կատարից հորիզոն բարձրանում և իր նարնջագույն լույսով լուսավորում ամբողջ Բալզաթը: Եվ գլխի են ընկնում, որ անտառի ծայրին ոչ մի հրդեհ էլ չի եղել, այլ սովորական լուսինն է:

Բա իզո՛ւր էին բոլորը ծաղրում բալզաթցիներին: Բայց, պարզ է, նրանց էլ դա դուր չէր գալիս:

Մի օր էլ գյուղի առաջնորդը հավաքում է իր տասներկու խորհրդականներին և ասում.

-Ժամանակն է, որ մարդկանց աչքում Բալզաթի անունը բարձրանա: Էն օրը, որ տեսա, թե լուսինը ինչպես էր բարձրանում, մտքովս մի բան անցավ ու մինչև հիմա հանգիստ չի տալիս ինձ: Ասում եմ` գնանք լուսինը գրավենք, տեսնենք` ի՛նչ կա-չկա վրան: Պետք է առաջինը հասնենք լուսին և բալզաթցիների փառքն ու պատիվը աշխարհով մեկ անենք:

Խորհրդականներն ուրախությունից  ծափ են տալիս:

-Սպասեցեք,-ասում է նրանցից մեկը,- բա ո՞նց ենք լուսին հասնելու:

— Դա շատ հեշտ է,- պատասխանում է առաջնորդը: -Այ, տեսեք, հիմա մենք տասներեք մարդ ենք: Եթե մեզնից ամեն մեկն իր հետ մի հարևան բերի` քսանվեց կդառնանք: Քսանվեց բալզաթցիներից ամեն մեկը մի տակառ կվերցնի ու գլորելով կտանի գյուղից դուրս, կբարձրացնի այն բլրի վրա, որտեղ առաջ մեր ջրաղացն էր: Տակառները կշարենք իրար վրա և, գրո՛ղը տանի, համոզված եմ, որ կմոտենանք լուսնին ու մի ցատկով կիջնենք նրա վրա:

Բալզաթցու խոսքը խոսք է, որ ասաց` կանի: Լիալուսնի հենց առաջին օրը մեծ տանջանքով ու չարչարանքով քսանվեց տակառները գլորում բարձրացնում են բլուրը: Առաջնորդը կանգնում է առաջին տակառի վրա: Պարան են բերում, մի ծայրին կեռիկ են ամրացնում և մտցնում երկրորդ տակառի անցքի մեջ, իսկ մյուս ծայրը տալիս են առաջնորդին: Սա քաշում, վեր է բարձրացնում երկրորդ տակառը, դնում առաջինի վրա, իսկ ինքը վեր է մագլցում: Նույն ձևով բարձրացնում է երրորդ, հետո չորրորդ, հինգերորդ տակառները, որոնք աշտարակի նման դարսվում են իրար վրա: Երբ առաջնորդը հասնում է քսանվեցերորդ տակառին, և էլ ուրիշ տակառ չի մնում, վերևից գոռում է.

-Ժողովո՜ւրդ, համարյա տեղ եմ հասել: Մի քիչ էլ որ բարձրանամ, ձեռքս լուսնին կդիպչի: Մի տակառ էլ տվե՜ք:

Ներքևից բալզաթցիները թե` գյուղում էլ տակառ չի մնացել: Մի քիչ համբերի, գնանք հարևան գյուղից պարտքով մի տակառ ուզենք, բերենք:

-Թո՜ւ,- վերևից բարկանում է առաջնորդը: — Տնաշեննե՛ր, գլխներիդ մեջ մի կոպեկի խելք չկա, է՜: Տո հենց ամենաներքևի տակառը հանել տվեք:

Բալզաթցիները ենթարկվում են: Տեղահան են անում առաջին տակառը, որին հենված էր ամբողջ աշտարակը: Տակառը մի կերպ դուրս են քաշում, բայց հանում են թե չէ, մեկ էլ` թըրը՜մփ, աշտարակը միանգամից դղրդալով փուլ է գալիս: Տակառների հետ ցած է գլորրվում նաև առաջնորդը: Ոտ ու ձեռը ջարդում է, մի չորս կող էլ հետը: Գյուղացիները զարմանքից մնում են բերանները բաց կանգնած, և ոչ մեկը ծպտուն չի հանում:

… Ու մինչև օրս էլ չեն հասկանում, թե այդ ինչպե՛ս պատահեց, որ այդքան խնամքով մշակված ճանապարհորդությունը այդպիսի տխուր ավարտ ունեցավ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերը.

Իրարանցում-Մարդկանց խուռն ու հապճեպ այս ու այն կողմ գնալ-գալը՝ շարժվելը, խուռներամ շարժում:

Նշմարել-Նկատել, աղոտ կերպով տեսնել

Շվարել-Մոլորվել

Աղետ-Դժբախտություն, չարիք, շատ ծանր դժբախտ պատահար

2․ Ինչպիսի՞ն էին բալզաթցիները.

Բալզաթցիները խելապակաս էին, համերաշխ էին , աշխատասեր էին: Բայց որ անխելք էին անիմաստ տանջվում էինք:

3․ Պատմի՛ր գյուղի առաջնորդի մասին.

Բալզաթի առաջնորդը անխելք է, քանի որ լուսինը կարծել է կրակ է: Ուներ իրեն լսող ժողովուրդ: Նա ցանկանում էր դառնալ հերոս:

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ.Ճանապարհորդություն դեպի Լուսին

Ժուկով-ժամանակով մի փոքրիկ, շատ փոքրիկ գյուղ կար: Էս գյուղի բնակիչներին կոչում էին բալզաթցիներ, որովհետև գյուղի անունը Բալզաթ էր: Նրանք շատ միամիտ մարդիկ էին: Չէ, միամիտ չէին, ճիշտը որ ասենք` խելքից մի քիչ պակաս էին:

Գյուղամիջում մի եկեղեցի կար: Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում: Թուփը տարեցտարի մեծանում էր, խոշորանում և եկեղեցու դուռը համարյա փակել էր. Մարդիկ հազիվ էին այնտեղ մտնում:

Մի օր էլ գյուղացիները հավաքվում են ու որոշում` եկեղեցին հեռացնեն, որ հանգիստ ելումուտ անեն: Գյուղի կանայք մի երկար, հաստ պարան են գործում: Տղամարդիկ պարանը երեք անգամ փաթաթում են զանգակատան շուրջը: Ահել-ջահել հավաքվում են, իրար կողքի շարվում, պարանից քաշում ու գոռում.

-Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք, մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք…

Քաշում են, քաշում, պարանը քիչ-քիչ ձգվում է, երկարում. բալզաթցիներն էլ մի երկու սանտիմետր հեռանում են եկեղեցուց ու կարծում են, թե եկեղեցին է շարժվել: Ուրախանում են ու գոռում.

-Եկեղեցին տեղից շարժվո՜ւմ է:

Շատ որ ձգում են, պարանը կտրվում է, և բալզաթցիները իրար վրա են թափվում: Վեր են կենում, շորները թափ տալիս ու նայում եկեղեցուն: Նայում են ու շատ են զարմանում, որ եկեղեցին մի մատնաչափ էլ չի շարժվել: Առաջվա պես իր տեղում է նաև մոշի թուփը:

Հարցեր և առաջադրանքեր

  1. Կապույտով ներկի՛ր ո՞վ հարցին պատասխանող բառերը:
  2. Կարմիրով ներկի՛ր ովքե՞ր հարցին պատասխանող բառերը:
  3. Տեքստից գտի՛ր տրված բառերի հականիշ բառերը:

Խորամանկ –միամիտ
Սխալ – ճիշտը
Ավել – պակաս

Ծեր – ջահել
Մոտենալ –հեռացնել

4․ Տրված բառերից ընտրի՛ր համապատասխան զույգերն ու կազմի՛ր բարդ բառեր:

Գյուղ, մատ, տուն, չափ, տղա, մեջ, զանգակ, մարդ : Զանգակտուն գյուղամեջ տղամարդ մանաչափ:

5․ Լրացրո՛ւ բաց թողնված բառերը:

Նրանք շատ միամիտ մարդիկ էին:

Գյուղամիջում մի եկեղեցի կար:

Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում

Երկու  բահ

                                                

Ծերունին միևնույն երկաթի կտորից երկու բահ էր շինել։ Բահերը որոշ ժամանակ դրված էին մառանում։ Այդ ընթացքում  նրանք բավականին մտերմացան։ Շուտով ծերունին մի բահը տարավ՝ արտում աշխատելու, իսկ մյուս բահն այդպես էլ թողեց մառանում։

Անցավ երկու ամիս։ Մի օր էլ արտում աշխատած բահը բերեցին ու դրեցին մառանում մնացած բահի կողքին։ Ընկերները նորից հանդիպեցին։ Աշխատող բահն արծաթի պես փայլում էր, իսկ անգործ բահը սևացել էր ու ժանգոտել։

-Ասա՛, խնդրեմ, ինչի՞ց է, որ դու այդպես փայլում ես, – նեղսրտած հարցրեց ժանգոտած բահն իր ընկերոջը, -պատասխանեց փայլուն բահը։ – Եթե դու սևացել ես ու ժանգոտել, դա նրանից է , որ անգործ ես մնացել։ Մի՛ վշտացիր, ընկե՛րս, հաջորդ անգամ դու կգնաս արտում աշխատելու։

Նշի՛ր ճիշտ պատասխանաը։

1 Ծերունին ինչի՞ց էր շինել բահերը։

միևնույն երկաթի կտորներից
տարբեր երկաթի կտորներից
արծաթի կտորից

2Երկու ամիս անց ինչպիսի՞  տեսք ուներ մառանում մնացած բահը։

Սևացել էր ու ժանգոտել։
Արծաթի պես փայլում էր։
Մաշվել էր։

3Երկու ամիս անց ինչպիսի՞ տեսք ուներ արտում աշխատած բահը։

Սևացել էր ու ժանգոտել։
Արծաթի պես փայլում էր։
Մաշվել էր։

4Ի՞նչ է նշանակում  «միանման» բառը։

Մտերիմ
միայնակ
միատեսակ

5 Ո՞ր շարքի բոլոր բառերն են հոմանիշներ։

Մտորել, խորհել, գոռալ
մեծամիտ, գոռոզ, մեծանուն
ժիր, աշխույժ, կայտառ

6 Տեքստի ո՞ր նախադասությունն է մխիթարանքի խոսքեր արտահայտում։ Նշի՛ր։

Մի՛ վշտացիր, ընկե՛րս, հաջորդ անգամ դու կգնաս արտում աշխատելու:

7Տեքստից դո՛ւրս գրիր՝ ով էր շինել բահերը։ Գտի՛ր այդ բառի հականիշները։

Ծերունի-երտասարդ

8Ավարտի՛ր նախադասությունը։

Չաշխատող բահը նեղսրտել էր, որովհետև  ․․ժանգոտվել իսկ ընկերը․փայլում է:

9 Քեզ դուր եկա՞վ պատմվածքը։ Փոքրիկ պատումով հիմնավորիր պատասխանդ։

My friend

My best friend’s name is Masha. He is 6 years old. Masha has got fair hair and grey eyes. She is tall and slim. My friend is kind, funny and sporty. She likes playing football, swimming and riding a bike in his free time. Masha is a great friend and we have a good time together.

Good job!

I have a good friend- Ես ունեմ լավ ընկեր

This is my friend-Սա իմ ընկերն է

Her name is Masha- Նրա անունն է Մաշա

She is 6.- Նա 6 տարեկան է

I can play football and chess — Ես կարող եմ խաղալ ֆուտբոլ և շախմատ

She can play football, chess and swimming- Նա կարող է խաղալ ֆուտբոլ , շախմատ և լողանալ:

I like my friend- Ես սիրում եմ իմ ընկերոջը:

Skip to toolbar