Գրադարանում Վիլյամ Սարոյան (մաս երկրորդ)

Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում,

երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։

– Լավ,- ասաց նա վերջապես,- գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ

կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե

ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։ Դե, այժմ գնացեք և ձեր ուզածի չափ

դիտեցեք գրքերը։

– Շնորհակալություն, տիկին,- ասաց Լայոնելը։

Երկու ընկերները շարժվեցին դեպի գաղտնիքի և արկածների ավելի մեծ ոլորտներ։

Լայոնելը ավելի շատ գրքեր ցույց տվեց Յուլիսիսին։

13

– Սրանք,- ասաց նա,- և դրանք՝ վերևում եղածները, բոլորը գրքեր են, Յուլիսիս։- Նա մի

պահ մտքերի մեջ ընկավ։- Արդյոք ի՞նչ է ասվում բոլոր այդ գրքերի մեջ,- նա ցույց տվեց

գրքերով լեցուն հինգ դարակ։- Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այս բոլորի մեջ,- ասաց նա։

Վերջապես նա գտավ մի գիրք, որը արտաքինից շատ գեղեցիկ էր երևում։ Նրա կազմը

կանաչ էր, թարմ խոտի նման։- Իսկ այս մեկը,- ասաց նա,- այս մեկը տես ինչքան գեղեցիկ

է, Յուլիսիս։

Փոքր – ինչ վախենալով իր արածից, Լայոնելը այդ գիրքը հանեց դարակից, մի քիչ պահեց

ձեռքում, հետո բացեց։

– Տես, Յուլիսիս,- ասաց նա,- սա գիրք է։ Նայիր։ Մեջը ինչ֊-որ բան կա ասված։- Նա ցույց

տվեց տպագրված տողերը։- Ահա «ա»…ն,- ասաց նա,- սա է «ա»֊-ն։ Սա էլ ուրիշ տառ է,

բայց չգիտեմ, թե որն է։ Բոլոր տառերը տարբեր են, Յուլիսիս, բառերն էլ են տարբեր։- Չեմ

կարծում, որ ես երբևէ կարդալ կսովորեմ,- ասաց նա,- բայց այնքան եմ ուզում իմանալ, թե

ինչ է ասված այս բոլոր գրքերի մեջ։ Ահա նկար է,- ասաց նա,- աղջիկ է նկարված։

Տեսնո՞ւմ ես։ Գեղեցիկ է, չէ՞։ – Նա թերթում էր էջերը.- Տեսնո՞ւմ ես, էլի տառեր և բառեր,

մինչև գրքի վերջը։ Սա հանրային գրադարան է, Յուլիսիս,- ասաց նա,- ամենուր գրքեր

են,- նա ակնածանքով նայում էր տպագիր տողերին, շարժում շուրթերը, կարծես փորձում

էր կարդալ։ Հետո գլուխն օրորեց։ – Չես կարող իմանալ, թե ինչ է գրված գրքում, Յուլիսիս,

մինչև որ կարդալ չիմանաս, իսկ ես կարդալ չգիտեմ,- ասաց նա։

Կամացուկ փակեց գիրքը, դրեց տեղը, և երկու ընկերները ոտքի թաթերի վրա դուրս եկան

գրադարանից։ Դրսում Յուլիսիսը սկսեց ցատկոտել, որովհետև ուրախ էր։ Նրան թվում

էր, թե ինչ֊-որ բան է սովորել։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ ես կարծում, ինչ կլինի երբ շա՜տ գրքեր կարդաս:

 Ես գիտնական  կդառնամ, եւ բոլորը կասեն, որ ես մեծագույն գիտնական եմ։

  • Պատմի՛ր, թե տղաները ի՞նչ տեսան դարակից հանած գրքում:

Նա տեսավ, որ մի աղջիկ է նկարված եւ աղջիկը շատ գեղեցիկ էր։

  • Քո կարծիքով ինչո՞ւ էր Յուլիսիսը ուրախ:

Յուլիսիսը ուրախ էր, որովհետեւ գիրք առաջին անգամ էր բացել։

4. Քո ընկերներից ո՞վ է նման Յուլիսիսին: Ինչո՞վ է նման:

Իմ ընկերներից ոչ մեկն էլ Յուլիսիսի նման չէ։

Կարդալու մասին

Կարդալը շատ կարեւոր է, որովհետեւ ուղեղը զարգացնում է։ Շատ կարդալը օգնում է գրագետ դառնալուն։ Կարդալու շնորհիվ մարդ դառնում է ավելի գիտությանը մոտ։ Առանց կարդալու աշխարհից և գիտության հրաշքներից տեղյակ չես լինի։

Գրադարանում Վիլյամ Սարոյան (մաս առաջին)

Գրադարանում

Վիլյամ Սարոյան

(մաս առաջին)

Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։ 

Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.

Read more

Մեծ գյուտարարը Ջաննի Ռոդարի

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ:

Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.

– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր

կարող եմ անել:

Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի անցքերը: Բայց հետո

իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:

Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից

առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.

– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա

բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:

Նա անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:

Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր

վերջապես ինքն իրեն ասաց.

– Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական գիտնական եմ:

Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ

թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:

– Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց գյուտարարը, չնայած մազերն արդեն

սպիտակել էին:

Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես գիտնական դարձավ:

Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի

գնացք էլ ստեղծեց, որն ընդամենը մի բրնձահատիկով կարող էր հազարավոր

կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը

հետաքրքիր բաներ:

Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:

Երևի ոչ ոք էլ չի կարող դա գտնել:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ հայտնագործություններ արեց գիտնականը: Գիտնականը ստեղծեց կեզերանավ

2. Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա: Ես կուզեիր ստեղծել էլեկտրական գնդակ։

3. Երազանքիդ մասին պատմի՛ր: Ես երազում եմ երբեւէ բարձացնել ֆուտբոլի գավաթը ։

Իմ մեկ օրվա մասին աչքերիս անունից

Այսօր առավոտյան, երբ իմ աչքեր բացվեցին, մայրիկիս հանդիպեցի, բարեւեցի, հետո գնացի լվացվեցի։ Երբ ես դուրս եկա, որ խաղայի ընկերներիս հետ, աչկերս տեսան մի կատվի , որը շատ սոված էր։ Ես անմիջապես գնեցի թթվասեր եւ կերակրեցի կատվին։ Հետո արագ սկեցինք խաղալ խաղեր։ Մենք խաղացինք ֆուտբոլ, մեղր, վալեյբոլ, բասկետբոլ, հենդբոլ։  Իմ աչքերը նկատեցին մի նոր դաշտ, որը նորոգված էր։ Իսկ տուն գալուց տեսա աղբ, որոնք հավաքեցի եւ լցրեցի աղբամանը։

Աչքերի գանգատը

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
_ Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն  անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը: Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:

Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:
Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց  դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի  լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:
_ Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի  ո՞վ է դիտելու մանրադիտակներով,  աստղացույցերով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Գանգատվել–Բողոքել

Տրտնջալ–Դժգոհություն՝ անբանականություն հայտնել մի բանից՝

մանրադիտակ–Խոշորացույց

Աստղացույցերով–ասղադիտակ

  • Քո կարծիքով՝ քո աչքերն ինչի՞ց կբողոքեն:

Որոհետեւ լավ չեն տեսնում։

  • Իսկ ի՞նչն է ամենագեղեցիկ բանը, որ տեսել են քո աչքերը երբևէ:

Ամենագեղեցիկ բանը, որ ես տեսել եմ, դա մեր պուճուիկն է, որի անունը է  Սերլի։

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԷԴԻՏ ՊՐԻՆՏ

Ես այսօր գնացել եմ իմ դասարանի հետ Էդիտ Պրինտ։ Այնտեղ շատ լավ էր։ Ես այնտեղ սովորեցի, թե ինչպես են գիրք ստեղծում։ Այնտեղ ես իմացա, որ գիրքը վերջական տեսք ստանալու համար անցնում է մի քանի փուլերով։ Էլեկտրոնային տարբերակով գրվածքը խմբագրվում է, ստուգվում է, էջակալվում է և այլն։ Տպարանում գրքի ստեղծման համար հեղինակից բացի, աշխատում են շատ ու շատ մասնագետներ՝ տպագրիչներ, նկարիչներ, խմբագրիչներ եւ այլն։ Գրքի ամենակարեւոր գույներն են դեղինը, կարմիրը, կապույտը , եւ սեւը։ Տպարանում շատ հետաքրքիր էր, այնտեղ լսեցինք «Իմաստուն Ջուլհակը» վերնագրով հեքիաթը։ Ես Էդիտ պրինտում ինձ շատ լավ զգացի։

Տարօրինակ հարցեր

                            

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք, գալիս էր ու հարցնում.

_ Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
_ Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:

_ Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում* էին ուսերը և հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

_ Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝

_ Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան* հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս Ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատաս­խանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Read more

Ձնծաղիկ․Հակոբ Աղաբաբ

Սառը ձյունի

Սառը գրկում

Մի ծաղիկ է

Ծլում-ծաղկում:

Թերը քնքուշ,

Թերն սպիտակ,

Աչիկները

Բաց-կապուտակ:

Ձյուն ու ծաղի՞կ

…Ա~յ քեզ զարմանք,

Ձյուն ու ծաղիկ

Ունեն մի կյանք:

Դա ձմեռվան

Մի ծաղիկ է,

Ձյունից ծնված

Ձնծաղիկ է:

ԻՄ ՍԻՐԵԼԻ ՄԱՅՐԻԿԸ/ Մարտի ութ Էմիլիից մայրիկին

Ես ունեմ  հիանալի մայրիկ, որի անունը Անահիտ է։ Ես նրան շատ եմ սիրում ։

Ես միշտ  լավ ժամանակ եմ անցկացնում իմ մայրիկի հետ։ Ես իմ մայրիկին նմանացնում եմ քնքուշ ծաղիկի։ Երբ  ես մենակ եմ կամ մայրիկս կողքիս  չի, ինձ լավ չեմ զգում։  Մայրիկն ինձ համար ամեն ինչ անում է՝  ճաշ է պատրաստում, դասերս ենք միասին անում։ Մայրիկս ինձ համար գնում է խաղալիքներ, կոնֆետներ ։

 Ես քեզ շատ եմ սիրում ,իմ լավ մայրիկ ջան։ Մաղթում եմ քեզ ամենալավ բաները:

Skip to toolbar