Ճամփորդություն դեպի Բջնի

Մենք դասարանով եւս մեկ ճամփորդություն կատարեցինք։ Չորրորդ դասարանում սա մեր առաջին ճամփորդությունն էր։ Ուղևորվեցինք դեպի Կոտայքի մարզ, Բջնի։ Այցելեցինք միջնակարգ դպրոց, որը գտնվում է Բջնիում։ Միջնակարգ դպրոցի երեխաները մեզ ցուցադրեցին իրեն մեծ դպրոցը։ Մենք իրենց համար ատասանեցինք եւ երգեցինք Համո Սահյան եւ Կոմիտաս, նրանք էլ երգեցին մեզ համար։ Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում անցկացրեցինք ժամերգություն։ Այդ եկեղեցում մենք երկրորդ անգամ էինք։ Մենք բարձրացանք բլուր եւ հիացանք մեր հայրենիքով։ Վերադարձի ճանապարհին մենք նկատեցինք մի վայր, որտեղ նկարահանվում է ԴԵՊԻ ՃԱՄԲԱՐ ֆիլմը։ Եվս մեկ հրաշալի օր անցկացրեցի, որի համար շնորհակալ եմ իմ դպրոցին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar