Դժոխային ճանապարհ

Մի մռայլ օր էր։ Որոշեցի զբոսնել և ինքս էլ չնկատեցի՝ թե ինչպես հայտնվեցի շատ վտանգավոր արգելանոցում։ Մոռացա հետդարձի ճանապարհը, թվում էր՝ լաբիրինթում եմ հայտնվել։ Ու ասես երկնքից իմ առաջ երեք ճանապարհ հայտնվեց, որտեղ կար մի պահապան ծերունի։

Առաջին ճանապահը լի էր կոնֆետներով և քաղցրավենիքներով, երկրորդ ճանապարհը տանում էր դեպի Լուսին, իսկ այ երրորդ ճանապարհը անհայտ էր ու գաղտնիքներով լի և մինչև չգնաս այդ ճանապարհով, չես բացահայտի։ Ծերունին ինձ խորհուրդ էր տալիս ընտրել գաղտնի ճանապարհը, բայց ես, բնականաբար, ընտրեցի կոնֆետներով լի ճանապարհը, որովհետև ես շատ քաղցրակեր եմ, բայց այն, թե ինչ էր ինձ սպասվում, ես չէի էլ կարող պատկերացնել։ Ես ահագին նման սկսեցի ուտել ճանապարհիս հայտնված բոլոր կոնֆետները, զգում էի, որ ներսումս ինչ-որ տարօրինակ փոփոխություններ են տեղի ունենում։ Այդպես քայլելով՝ հասա մի լճակի, կռացա, որ ջուր խմեմ․ չէ որ շատ կոնֆետ էի կերել ու ծարավ էի, մեկ էլ տեսնեմ նապաստակի ականջներ։ Ես ապշել էի, պարզվում է ես վերափոխվում էի կենդանու, իսկ ավելի կոնկրետ՝նապաստակի։ Մաշկս սկսեց մորթիանալ, դիմագծերս սկսեցին փոխվել, վերջիվեջո ես դարձա նապաստակ։ Ես շփոթված հետդարձի ճանապարհն էի փնտրում և օգնություն կանչում։ Սկսեցի ձայներ լսել,մի քանի հետ քայլ անելուց հետո, ես ընկա փոսի մեջ,որտեղ շուրջբոլորս կրակ էր, կրակից դուրս թռան բողավառված երկու գայլ ու սկսեցին պտտվել շուրջս։ Այդ ահասարսուռ պահին լսեցի,թե ինչպես են ինձ կանչում՝ “Էմիլի, Էմիլի”, բացեցի աչքերս ու, բարեբախտաբար, այդ ամենը երազ էր, ու ես ուշանում էի դպրոցից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar